Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Խլրտումները սկսվել են

Խլրտումները սկսվել են
05.02.2019 | 08:08

Ներիշխանական գզվռտոցը ժամանակից շուտ է հասունանում։ Մեկ քաղաքական ուժով իշխանությունն ամբողջովին վերցրած Նիկոլ Փաշինյանը, ինչպես երևում է, դժվար թե կարողանա միակ «ասողի» տիտղոսը երկար պահել։ Նրա շուրջը փոքրիկ օջախներ են ստեղծվում, որոնք մեկը մյուսին «շարքից հանելով» են փորձում իրենց ճանապարհը հարթել։

Կառավարության յուրաքանչյուր կղզյակ իր պատգամավորներն ունի ԱԺ-ում, որոնք, ներսի աղբյուրի փոխանցմամբ, շուտով ներկուսակցական պայքարի մեջ կմտնեն միմյանց հետ։
Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի բոլորին ուղղորդել, արգելել միմյանց վրա «բոչկա գլորել», մեր տեղեկություններով, ներսում խլրտոցներն արդեն սկսվել են։ Անհամաձայնություններն ու հակադրությունները, թեև արտաքուստ փաթեթավորվում են կուսակցական դեմոկրատիայի շրջանակում, իրականում իշխանական տարբեր թևերի մասին են փաստում, որոնք փորձում են բոլոր ոլորտներում սեփական կադրերին առաջ մղել՝ մյուսներին չեզոքացնելով։ Մնում է հետևել, թե այս ամենից ինչպես է գլուխ հանելու Նիկոլ Փաշինյանը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ